ԱՐՑԱԽ Հայրենակցական Հասարակական Կազմակերպություն
«Արցախ» հայրենակցական» հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը
By admin On 29 Авг, 2015 At 11:00 ДП | Categorized As Без рубрики | With 0 Comments

Օրերս կայացավ «Արցախ» հայրենակցական» հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը, որին մասնակցում էին ոչ միայն կազմակերպության անդամները` այլ նաև մի շարք պաշտոնյաններ: Համագումարին ներկա էին նաև ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը և այլոք:

Նշենք, որ «Արցախ» հայրենակցական» հասարակական կազմակերպությունը բարեգործական և հանրօգուտ այլ գործունեությամբ զբաղվող հասարակական կազմակերպություն է: Կազմակերպության նպատակներից է նյութապես և բարոյապես աջակցել արցախահայության սոցիալապես անապահով խավերին, հաշմանդամներին, փախստականներին, ապաստան հայցողներին, վիրավոր ազատամարտիկներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, զինծառայողներին, երիտասարդներին, այդ թվում, ուսանողներին, նորաստեղծ, ինչպես նաև Արցախում մշտական բնակություն հաստատող ընտանիքներին և սոցիալական այլ խմբերին: Կազմակերպությունը գործում է Հանրապետության ողջ տարածքում, այն համագործակցում է ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, այնպես էլ անհատ անձանց հետ:

Հերթական համագումարի ընթացքում պետք է ընտրվեր հայրենակցական միության նոր նախագահը, ով պետք է փոխարիներ միության ներկայիս նախագահ Համլետ Հարությունյանին: Եվ այսպես նախագահի թեկնածու առաջադրվեց գործարար Վարուժան Գրիգորյանը, ով այս ընթացքում բավական մեծ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել միությանը և մեծ հեղինակություն է վայելում: Նախարար Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ Վարուժան Գրիգորյանն այն անձնավորությունն է, ով մեծ պատասխանատվությամբ կկատարի իր առջև դրված պարտականությունները: Համագումարի մասնակիցների միաձայն քվեարկությամբ նախագահ ընտրվեց Վարուժան Գրիգորյանը: Ով խոստովանեց, որ ծանոթ է կազմակերպության գործունեությանը և շնորհակալություն հայտնեց վստահության համար:

About -

Leave a comment

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>