ԱՐՑԱԽ Հայրենակցական Հասարակական Կազմակերպություն
Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Chatham House-ում և Մեծ Բրիտանիայի խորհրդարանում
By admin On 8 Авг, 2015 At 06:55 ДП | Categorized As Без рубрики | With 0 Comments

rus143634596478Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House): Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է ԼՂՀ ԱԳՆ-ը:

Բակո Սահակյան հրավիրվել է Լոնդոն`մասնակցելու Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը և տարբեր սուբյեկտների միջև հարաբերություններին նվիրված լսումներին: Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի Լոնդոն այցին:

Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի դեսպանատանը հայտարարել են, որ Բակո Սահակյանի այցը երկիր բացառապես մասնավոր բնույթ է կրում: ՙChatham House-ն անկախ հաստատություն է, և ինքն է որոշում, թե ում հրավիրի իր միջոցառումներին: Մեծ Բրիտանիայի կառավարությունը որևէ ազդեցություն չունի այդ որոշումների վրա`հաշվի առնելով ոչ կառավարական կազմակերպությունների գործողությունների ազատության հանդեպ մեր հարգանքը՚,- ասվում է դեսպանատան մեկնաբանության մեջ:

Սահակյանն ընդգծել է, որ «Ղարաբաղում Միացյալ Թագավորության հանդեպ տածում են հատուկ վերաբերմունք՝ Մեծ Բրիտանիան դիտարկելով որպես միջազգային քաղաքականության ազդեցիկ տերություն, որը նաև հանդիսանում է ժողովրդավարության ու եվրոպական քաղաքակրթության բնօրրաններից մեկը»:

Նա ասել է, որ Ղարաբաղը շահագրգռված է խորհրդարանական կապերի խորացման, գիտակրթական և մարդասիրական ոլորտներում Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների զարգացմամբ:

Հանդիպմանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայսատանի դեսպան Արմեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հիշեցնենք՝ Ադրբեջանն օրերս Մեծ Բրիտանիային պաշտոնապես բողոք էր ներկայացրել Լեռնային Ղարաբաղի նախագահի Լոնդոն կատարելիք այցի կապակցությամբ՝ այն որակելով քայլ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»։

Սահակյանն հանդիպել է նաև Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մեծ Բրիտանիայի կառույցի անդամների հետ:

About -

Leave a comment

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>