ԱՐՑԱԽ Հայրենակցական Հասարակական Կազմակերպություն
Ազգային բանակի ժամկետային զինծառայողներին հատկացվել է 150 տոննա սննդամթերք
By admin On 4 Авг, 2015 At 07:23 ПП | Categorized As Без рубрики | With 0 Comments

Օգոստոսի 3-ին «Արցախ» հայրենակցական միության կողմից ազգային բանակի ժամկետային զինծառայողներին հատկացվեց 150 տոննա սննդամթերք՝ մակարոնեղեն, բրինձ և հնդակաձավար՝ յուրաքանչյուր սննդատեսակից 50 տոննա։

Հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանի խոսքերով՝ զինվորներին օգնելը իրենց կազմակերպության համար հարազատ գործ է, քանի որ դեռևս Արցախյան ազատամարտի օրերին հայրենակցական միությունը կազմավորել է կամավորական ջոկատներ, ապահովել է թիկունքային մատակարարում։

Հատկացված սննդամթերքը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական պարենային բազա, որտեղից կառաքվի զինված ուժերի զորամասեր։

ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության սննդամթերքի պլանավորման և ապահովման բաժնի պետ, փոխգնդապետ Արա Մարգարյանը ընդգծեց, որ զինված ուժերի բոլոր զորամասերը և զինծառայողներն ամբողջովին ապահովված են սննդամթերքի սահմանված չափաքանակով, սակայն նմանօրինակ բարեգործական նածաձեռնությունները պաշտպանության նախարարության կողմից դրական են ընդունվում և ապացուցում են, որ հասարակությունը մշտապես բանակի կողքին է ու հոգում է իր զինվորների մասին։

About -

Leave a comment

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>