ԱՐՑԱԽ Հայրենակցական Հասարակական Կազմակերպություն
Թթի առաջին փառատոն Ամարասի վանքի շրջակայքում
By admin On 29 Июн, 2015 At 11:20 ДП | Categorized As Ասկերանի, Գլխավոր, Լուրեր Արցախից | With 0 Comments

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին Ամարասի վանքի շրջակայքում ներկա է գտնվել Թթի առաջին փառատոնին: Երկրի ղեկավարը կարեւոր է համարել նման միջոցառման անցկացումը` ընդգծելով, որ թթենին Արցախի խորհրդանիշներից մեկն է, եւ հույս հայտնել, որ թթի փառատոնները կկրեն շարունակական բնույթ: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից եւ արտերկրից:

About -

Leave a comment

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>