ԱՐՑԱԽ Հայրենակցական Հասարակական Կազմակերպություն
Շուրջ 200 ընտանիք ավտոերթով ժամանել են Արցախ
By admin On 26 Июн, 2015 At 07:33 ДП | Categorized As Без рубрики | With 0 Comments

Հունիսի 20-ին` ինչպես հաղորդում է Artsakhpress.am կայքը, Վարդենիս-Քարվաճառ մայրուղով Արցախ են ժամանել հիմնականում ռուսաստանաբնակ շուրջ 200 ընտանիք՝ «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանի գլխավորությամբ:

Հայրենի երկրամասում իրենց ամառային հանգիստը կազմակերպելու  նպատակով ավտոերթով Արցախ ժամանածներին Քարվաճառի մատույցներում նրանց  անձամբ դիմավորելու էր գնացել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին նաև արցախյան երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝  երիտասարդները հայրենադարձ արցախցիներին դիմավորել են աղ ու հացով, պաստառներով ու ծափողջյուններով:

ԼՂՀ  վարչապետը, ողջունելով բոլորին, հատուկ շնորհակալություն է հայտնել «Արցախ» հայրենակցական միությանը՝ ի դեմս նախագահ Վարուժան Գրիգորյանի՝  նման նախաձեռնության համար:

Ա.Հարությունյանը մասնավորապես նշել է, որ այդ նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի Արցախի ու Արցախից դուրս ապրող ծագումով արցախցիների համար:

«Նախ՝ սա հնարավորություն է տալիս յուրաքանչյուր արցախցու գոնե տարին մեկ անգամ լինել Արցախում և ապրել իր հայրենակիցների հետ: Կապե ՛ք ձեր երեխաներին ու թոռներին ձեր հայրենիքի հետ, որպեսզի նրանք չկորցնեն իրենց ինքնությունը, դրանով  նաև մեծապես կաջակցեք Արցախի շենացմանը»,-ասել է վարչապետը:

Իր հերթին «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանը, ողջունելով ու շնորհակալություն հայտնելով վարչապետ Հարությունյանին նման ջերմ ընդունելության համար, ասել է. «Ես շատ ուրախ եմ և ոգևորված, որ այսքան մարդ է արձագանքել մեր առաջին կոչին: Այն, անշուշտ, շարունակական է լինելու: Իսկապես, սա մեծ հայրենսիրական քայլ է, և կարծում եմ՝ ամեն մի հայ պետք է իր  գոնե մեկշաբաթյա հանգիստն   անց կացնի հենց իր հայրենի հողում»:

Կոչն, ըստ Վ.  Գրիգորյանի, չորս միտում ունի՝ հայրենասիրություն, տնտեսական աճ, վերաբնակեցում՝ հայրենադարձություն և անվտանգության խնդիրների ապահովում:

Նշենք նաև, որ միջոցառման նախաձեռնությունը պատկանում է «Արցախ» հայրենակցական միությանը:

«Արցախ» հայրենակցական միությունը կոչ էր արել աշխարհի բոլոր հայերին, և հատկապես ծագումով ղարաբաղցիներին, ովքեր ապրում են արտասահմանում, պարբերաբար այցելել հայրենի երկրամաս և ամեն տարի իրենց ընտանեկան արձակուրդի գոնե մեկ շաբաթն անց կացնել Արցախում: 

About -

Leave a comment

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>