ԱՐՑԱԽ Հայրենակցական Հասարակական Կազմակերպություն
«Արցախ Հայրենակցական» ՀԿ հայտարարությունը՝
By admin On 1 Июн, 2015 At 01:09 ПП | Categorized As Գլխավոր, ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ | With 0 Comments

DAV_8979«Արցախ հայրենակցական» ՀԿ հայտարարությունը՝

Սիրելի՛ արցախցիներ, Ճակատագրի բերումով մեծաթիվ բնիկ արցախցիներ այսօր ապրում են ոչ միայն Արցախում ու Հայաստանում, այլև արտերկրում և հետխորհրդային տարածքներում: Մեր հայրենակցական միությունն էլ դրա արդյունքն ու վկայությունն է: Բայց մեզնից յուրաքանչյուրը, որտեղ էլ որ ապրի, միևնույն է, մնում է հավատարիմ իր նախնիների հողին, միշտ կարոտով ու երջանկության զգացումով է հիշում իր փոքր հայրենիքը: Այստեղ հողի յուրաքանչյուր քառակուսին անսահման հերոսությամբ, թասիբով, քրտնաջան աշխատանքով ու հարուստ պատմությամբ է ճառագում: Ըստ մոտավոր հաշվարկների, այսօր աշխարհում ապրում է մոտ կես միլիոն արցախցի:

Արտերկրում արդեն ծնվել են նորանոր սերունդներ: Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, բազում արցախցի պատանիներ կան, որ երբևէ չեն եղել իրենց նախնիներ հողում:

Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր հայերին պարբերաբար այցելել Արցախ, ամեն տարի իրենց ընտանեկան արձակուրդի գոնե մեկ շաբաթն անցկացնել Արցախում: Վստահեցնում ենք, լավագույն հանգստի համար Լեռնային Ղարաբաղում իսկապես կան բոլոր անհրաժեշտ ժամանակակից պայմանները:

Մեր կոչը հատկապես ուղղված է ծագումով արցախցիներին: Չկա աշխարհում ավելի մեծ ուժ, քան հայրենի հողի ուժն է: Այդ հզոր ուժով լիցքավորվելը մեզ բոլորիս դարձնում է ավելի միասնական և անպարտելի: Ով-ով, բայց մենք շատ լավ գիտենք Արցախ աշխարհի գրավչությունը, գեղեցկությունը, պատմական հարստությունն ու կարևորությունը: Մեր համոզմունքն է, որ Արցախցիների այցելությունները Հայրենիք պետք է դառնան ոչ միայն պարբերական, այլև պարտադիր: Արցախում անցկացրած ամեն օրը հիշվելու է որպես տոն, և վերադառնալու եք ավելի հայացած ու ավելի հարստացած:

Տարեկան մեկ շաբաթ Արցախում՝ հօգուտ փայլուն հանգստի, հօգուտ մեր զավակների դաստիարակության և հանուն Արցախի. ահա նշանաբանը, որ մենք առաջարկում ենք:

«Արցախ Հայրենակցական» ՀԿ նախագահ՝ Վարուժան Գրիգորյան

About -

Leave a comment

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>