ԱՐՑԱԽ Հայրենակցական Հասարակական Կազմակերպություն
Միջոցառում Ստեփանակերտում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
By admin On 19 Апр, 2015 At 08:35 ДП | Categorized As slide, Լուրեր Արցախից | With 0 Comments

Արցախի պետական համալսարանի կայքէջից տեղեկանում ենք, որ Ապրիլի 16-ին նիստերի դահլիճում տեղի է ունեցել գրականության և լրագրության ամբիոնի նախաձեռնած գրական-գեղարվեստական կոմպոզիցիոն միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Միջոցառմանը ներկա էն գտնվել ԱրՊՀ և հայոց լեզվի ու գրականության և օտար լեզուների ֆակուլտետի ղեկավար կազմը, համալսարանականներ, հյուրեր հանրապետության գիտակրթական տարբեր հաստատություններից:

Միջոցառման գաղափարական բովանդակությունը ուղեգծված էր ցեղասպանություն-ինքնապաշտպանական կռիվներ, հայդուկային շարժում-պահանջատիրություն հունով: Հայոց պատմության այդ ողբերգահերոսական աննախադեպ ընթացքը ներկայացվել է հայ դասական պոեզիայի ընտրանիով, հայկական ռազմապարերով, ազգագրական-ֆիդայական երգերով, համապատասխան փաստավավերագրական տեսանյութերով:

Միջոցառման կազմակերպիչ, ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնիվարիչ, բ.գ.թ., դոցենտ Նարինե Հովհաննիսյանը թղթակցի հետ զրույցում ասալ է` «Մենք ազգային սրբազան պարտավորություն ունենք, որ բացարձակ է ամեն ինչից: Յուրաքանչյուրս մեր  կյանքի ճանապարհին պարտավոր ենք ամեն ինչ անել զորապես անպարտելի, գաղափարապես հզոր, ոգով արիապաշտ, բարոյապես անխոցելի, սոցիալապես արդար միացյալ, անկախ, հզոր ու երջանիկ Հայաստանի ստեղծման համար»:

Ն. Հովհաննիսյանն իր երախտագիտությունն է հայտնել միջոցառման բոլոր մասնակիցներին` ասմունքողներին, երգիչին, պարախմբերին և նրանց պարուսույցներին` Աշոտ Բաբայանին, Սարգիս Պարսամյանին, Սվետլանա Աբաղյանին «Շնորհակալություն եմ հայտնում նաև դահլիճին, որ իր հոծ ներկայությամբ կրկին հաստատագրեց մեր ազգային հավատամքն ու պահանջատիրությունը»,- հավելել է նա:

About -

Leave a comment

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>