ԱՐՑԱԽ Հայրենակցական Հասարակական Կազմակերպություն
Արցախցի մարզիկը աշխարհի չեմպիոն
By admin On 15 Мар, 2015 At 10:41 ПП | Categorized As Սպորտ | With 0 Comments

Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացվող «Աշխարհի Մուայ Թայ» առաջնությանը ԼՂՀ Մարտարվեստների Ասոցացիայի սան, Ստեփանակերտի քաղաքապետարանին կից մանկապատանեական մարզադպրոցի մարզիկ Դավիթ Հայրապետյանը (մարզիչ՝ Գարեգին Աղաբալյան) դարձել է աշխարհի չեմպիոն:

Այդ մասին տեղեկացնում է «Արցախպրեսը»՝ նշելով, որ սա Դավթի 2-րդ հաղթանակն է վերջին 5 ամիսների ընթացքում:

«Դավիթ Հայրապետյանը հանդես է եկել նաև Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացված «Եվրոպայի կա-մեկ» առաջնությունում մինչև 68 կգ քաշային կարգում, որտեղ եզրափակիչ փուլում նոկաուտի է ենթարկել Բելառուսի ներկայացուցչին և նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը»,-ասել է ԼՂՀ մարտարվեստների ասոցացիայի փոխնախագահ Դանիել Մկրտչյանը։

Նշենք, որ ԼՂՀ մարտարվեստների ասոցացիայի հավաքականը՝ գլխավորությամբ ասոցիացիայի փոխնախագահ, ասոցիացիայի գլխավոր մարզիչ՝ Գարեգին Աղաբալյանի, «Հայաստանի Պրոֆեսիոնալ Մուայ Թայ» (Թայլանդական Բռնցքամարտ) ֆեդերացիայի կազմում (գլխավորությամբ ֆեդերացիայի նախագահ՝ Արամ Աբրհամյանի) ընթացիկ տարվա մարտի 7-18 մասնակցում են Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայացող «Աշխարհի Մուայ Թայ» առաջնությանը, մարզիկներ՝ Դավիթ Հայրապետյան (Արցախ), Արմեն Գրիգորյան (ՀՀ)։

About -

Leave a comment

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>