ԱՐՑԱԽ Հայրենակցական Հասարակական Կազմակերպություն
Զորի Հայկի Բալայան
By admin On 15 Мар, 2015 At 10:28 ПП | Categorized As Без рубрики | With 0 Comments

Ծնվել է 1935թ. փետրվարի 10-ին, Ստեփանակերտում: Ավարտել է Ռուսաստանի Ռյազան քաղաքի բժշկական ինստիտուտը: 1963-73թթ Կամչատկայում աշխատել է որպես բժիշկ: «Վուլկան» և «Հայեզեր» նավակներով Կամչատկայից հասել է Օդեսա և Կամչատկայից, կտրելով Խաղաղ օվկիանոսը, հասել է Ատլանտյան օվկիանոս: Շնասահնակով անցնելով Կամչատկայի և Չուկոտկայի տունդրաները` հասել է մինչև Հյուսիսային օվկիանոս: Այս ճամփորդությունները դարձել են գրքեր: Արցախյան շարժման և արցախյան պատերազմի տարեգիրներից է: 1988-91թթ ԽՄԿԿ Կենտկոմի և գործադիր իշխանությունների բարձրագույն տարբեր գործիչների հետ հանդիպումների ժամանակ նկարագրել է արցախյան հիմնախնդիրները, ԼՂԻՄ-ում տեղի ունեցող ողբերգությունների հիմքերը, պանթուրքիզմի տարածման վտանգավորությունը: 1990թ. «Մոսկվա» հյուրանոցի իր համարում հայտարարել է հացադուլ` պահանջելով վերականգնել ԼՂԻՄ-ի իրավա-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները: Գործուն մասնակցություն է ունեցել Արաքսից մինչ Օմարի լեռնանցք ընթացող ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի պլանների մշակման աշխատանքներին: Մոսկվայի «Լիտերատուրնայա գազետայի» սեփական թղթակիցն է Հայաստանում, «Բալկանյան շարժման» միջազգային էկոլոգիական կազմակերպության համակարգողն է, բազմաթիվ երկրների կողմից Արցախին ցույց տրվող օգնության կազմակերպիչն ու նախաձեռնողն է: 1972թ-ից Հայաստանի Գրողների, հետագայում` Ժուռնալիստների միության անդամ է: Նրա «Բաց նամակ նորապսակներին» գրքույկը տպագրվել է 15 լեզուներով: Երկերից են` «Մի բուռ սաթե» (1969թ.), «Հիպոկրատի գլխարկը» (1972թ.), «Թևերե» (1988թ.), «Հայկաշենը» (1988թ.), «Դիմակայություն» (1989թ.), «Ճանապարհ» (1989թ.), «Անդունդ» (2004թ.), «Զիմ Կիլիկիա» (2004թ.) և այլն: 2004-12թթ «Կիլիկիա», ապա` «Արմենիա» նավերով ճանապարհորդել է միջնադարյան հայկական առևտրանավերի երթուղիներով:

About -

Leave a comment

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>