ԱՐՑԱԽ Հայրենակցական Հասարակական Կազմակերպություն
Հադրութի շրջան
By admin On 25 Янв, 2015 At 01:22 ПП | Categorized As Без рубрики | With 0 Comments

Հադրութի շրջան, վարչական միավոր Արցախի Հանրապետության հարավ-արևելյան մասում։ Վարչական կենտրոնը Հադրութ քաղաքն է։

Հադրութի շրջանում Հայաստան համահայկական հիմնադրամն իրականացրել է երկու տասնյակից ավել ենթակառուցվածքային ծրագրեր։ Շրջանի Դրախտիկ գյուղում Հիմնադրամն իրականացրել է կենսական կարևորության չորս ենթակառուցվածքային ծրագիր, ներառյալ մանկապարտեզի[2], [3] և համայնքային կենտրոնի[4] կառուցում, ջրագծի անցկացում և գյուղտեխնիկայի կայանի հիմնում[5]։ Ֆրանսիայի իր տեղական մարմնի ֆինանսավորմամբ Հիմնադրամն Ակնաղբյուրում կառուցում է համայնքային կենտրոն[6], որտեղ կտեղակայվեն գյուղապետարանը, բուժկետը, հանդիսությունների դահլիճը, գրադարանն ու համակարգչային սենյակը։ Շնորհիվ Հիմնադրամի շարունակական աջակցության այս շուրջ 560 բնակիչ ունեցող համայնքն ունի գազամատակարարում, ապահովված է խմելլու և ոռոգման ջրով։

Այս շրջանի տարածքը համընկնում է պատմական Արցախի Դիզակի մելիքության տարածքին և աչքի է ընկնում հայկական պատմաճարտարապետական մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հուշարձաններով։ Տարածքի գերակշռող մասի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 700-900 մ, իսկ ամենաբարձր կետը Դիզափայտ լեռան գագաթն է(2480 մ)։ Դիզափայտի «Սպիտակ տաճարը» հնագույն ուխտատեղի է։

Շրջանի տարածքի զգալի մասը զբաղեցնում են թավ անտառները, որոնք հարուստ են բազմազան պտուղներով։ Իսկ Քիրսի լեռնաշղթայի Դիզափայտ լեռան լանջերը ծաղկառատ, խոտառատ արոտավայրեր են։ Լեռնային կտրտված մակերևույթի պատճառով դաշտավարության համար նպաստավոր հողատարածքներն ավելի քիչ են։ Այդ տեսակետից համեմատաբար նպաստավոր են Իշխանագետի ու նրա վտակների հովիտները։

Կլիման ընդհանուր առմամբ չոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում +11,7 է, բարձրադիր վայրերում -1 աստիճան ըստ Ցելցիուսի։ Հունվարյան միջին ջերմաստիճանը համապատասխանաբար -0,7, հուլիսինը +23,6 աստիճան ըստ Ցելցիուսի։ Տեղումների միջին տարեկան քանակը 500-700մմ է։ Շրջանում կա քաղաքային 1 համայնք, գյուղական 28 համայնքներ, գյուղական 41 բնակավայր։ Գյուղական բնակավայրերից առավել նշանավոր են՝ Մեծ Թաղերը, Հին Թաղերը, Տողը, Տումին, Ազոխը, Դրախտիկը, Ուխտաձորը, Թաղոտը, Խծաբերդը, Առաքյուլը։

About -

Leave a comment

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>