ԱՐՑԱԽ Հայրենակցական Հասարակական Կազմակերպություն
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
By admin On 3 Фев, 2015 At 09:48 ДП | Categorized As | With 0 Comments

                     

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

« ԱՐՑԱԽ » ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

Երևան 2013թ.

  1.  ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  • «Արցախ» հայրենակցական հասարակական կազմակերպությունը (հետագա տեքստում` Կազմակերպություն) իր անդամների շահերի ընդհանրության և կամավորության սկզբունքի հիման վրա, հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքներ բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, բարեգործական և հանրօգուտ այլ գործունեությամբ զբաղվելու նպատակով ստեղծված հասարակական կազմակերպություն է:
  • Կազմակերպությունը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ միջազգային պայմանագրերին, ՀՀ օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
  • Կազմակերպության անվանումն է. հայերեն` «Արցախ» հայրենակցական հասարակական կազմակերպություն, կրճատ` Արցախ հայրենակցական:
  • Կազմակերպության գործունեությունը հիմնված է օրինականության, հրապարակայնության, ինքնակառավարման, իրավահավասարության և կամավորության սկզբունքների վրա:
  • Կազմակերպությունը գործում է Հայաստանի հանրապետության ողջ տարածքում: Կազմակերպությունը կարող է գործել արտասահմանյան երկրներում`այդ երկների օրենսդրությանը համապատասխան:
  • Կազմակերպությունը իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում պետական գրանցման պահից, ունի իր անվանումով հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով և իր խորհրդանշով կլոր կնիք, անկյունադրոշմ, պաշտոնաթղթեր, հաշվարկային և այլ հաշիվներ բանկերում` ինչպես դրամով, այնպես էլ տարադրամով:
  • Կազմակերպությունն ունի խորհրդանիշ` Հայաստանի և Արցախի դրոշների գույներով ձեռքի ափեր, որի մեջ շրջանակ` որպես երկրագնդի սիմվոլ, շրջանակի մեջտեղում «Մենք ենք, մեր լեռները» քանդակի պատկերը, շրջանակից դուրս` վերին հատվածում գրված է «Արցախ հայրենակցական», շրջանակի ներսի կողմից` ստորին հատվածում` «հասարակական կազմակերպություն»: Խարհրդանիշի խորհուրդն է աշխարհասփյուռ արցախահայության միավորում` հանուն Արցախի հանրապետության համաշխարհային ճանաչման, հզորացման, արցախահայության խնդիրների լուծման:

Խորհրդանիշի պատկերը կցվում է սույն Կանոնադրությանը:

  • Կազմակերպությունն օգտվում է ՀՀ օրենսդրությամբ իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքներից և կրում է համապատասխան պարտականություններ:
  • Կազմակերպությունը կարող է իր կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող առաջարկություններ ներկայացնել ՀՀ պետական մարմիններին:
  • Կազմակերպությունը համագործակցում է ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, այնպես էլ անհատ անձանց հետ:
  • Կազմակերպությունը կարող է ունենալ միջազգային կապեր, անդամակցել միջազգային իրավաբանական ոչ կառավարական և ոչ առևտրային կազմակերպությունների, կնքել համաձայնագրեր և պայմանագրեր օտարերկրյա ու միջազգային կազմակերպությունների հետ:
  • Կազմակերպությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է հիմնել լրատվության միջոցներ, տեղեկատվություն տարածել իր գործունեության վերաբերյալ` զանգվածային լրատվության միջոցներով:
  • Կազմակերպությունը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ` ստեղծելով տնտեսական ընկերություններ կամ անդամակցելով նրանց:
  • Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արշակունյաց 17ա:
  1.  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

2.1. Կազմակերպության անդամների և աջակիցների ջանքերն ու ներուժը միավորել և նպատակաուղղել օժանդակելու  Արցախի Հանրապետությանը, որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության ամրապնդմանը և հզորացմանը,

2.2.  նպաստել Արցախի բնակչության իրավագիտակցության, իրավական կուլտուրայի մակարդակի բարձրացմանը` բնակչության շրջանում օրենքների,  իրավական գիտելիքների քարոզչության, կրթական և ուսուցողական միջոցառումների  միջոցով,

2.3. նյութապես և բարոյապես աջակցել արցախահայության սոցիալապես անապահով խավերին, հաշմանդամներին, փախստականներին, ապաստան հայցողներին, վիրավոր ազատամարտիկներին, ինչպես նաև նրանց և զոհված ազատամարտիկների ընտանիքներին, զինծառայողներին, երիտասարդներին, այդ թվում, ուսանողներին, նորաստեղծ, ինչպես նաև Արցախում մշտական բնակություն հաստատող ընտանիքներին և սոցիալական այլ խմբերին,

2.4. նպաստել Արցախում սպորտի,  կրթության,  մշակույթի, ինչպես նաև հասարակության զարգացմանը նպաստող այլ ոլորտների զարգացմանը

2.5. օժանդակել  Արցախի Հանրապետությունում ավերված ու ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների վերականգնմանը, գյուղական համայնքների բազմաբնույթ սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը:

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1 Կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի,  որն ընդունում է սույն կանոնադրությունը, իր գործունեությամբ նպաստում է Կազմակերպության կանոնադրական նպատակների իրագործմանը, մուծում է մուտքավճար ու անդամավճար:

3.2. Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, Կազմակերպությանը կարող է անդամագրվել իր դիմումի հիման վրա` օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

3.3. Գրավոր դիմումի համաձայն Կազմակերպության անդամի ընդունելության մասին որոշումը կայացվում է Կազմակերպության նախագահի կողմից:

3.4. Կազմակերպությունը վարում է իր անդամների հաշվառումը և պարբերաբար թարմացնում նրանց վերաբերյալ տվյալները: Կազմակերպության անդամների հաշվառում վարելու կարգը և պայմանները սահմանվում է Կազմակերպության նախագահի կողմից:

3.5. Կազմակերպության  անդամը մուծում է անդամավճար, որոնց չափերը և գանձման կարգը սահմանվում են Կազմակերպության նախագահի կողմից:

3.6. Կազմակերպության անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի կամ Կազմակերպության նախագահի` տվյալ անդամին կազմակերպության անդամությունից հեռացնելու մասին որոշման հիման վրա` սույն կանոնադրության 3.8 կետով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

3.7. Կազմակերպության անդամն իրավունք ունի`

ա) ընտրել և ընտրվել կազմակերպության ղեկավար մարմիններում,

բ) Կազմակերպության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել Կազմակերպության գործունեության և ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ, դիտողություններ, գործնական ծրագրեր,

գ) ազատորեն արտահայտել սեփական տեսակետը,

դ) օգտվել Կազմակերպության իրավական, ֆինանսական, տեխնիկական, տեղեկատվական և այլ աջակցությունից,

ե) իրազեկ լինել Կազմակերպության գործունեությանը,

զ) ներկա գտնվել Կազմակերպության համաժողովին, եթե վերջինս անցկացվում է պատվիրակների կազմով, իսկ ինքը պատվիրակ չի ընտրվել,

է) ծանոթանալ Կազմակերպության մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները,

ը) Կազմակերպության մարմինների որոշումները բողոքարկել գրավոր կարգով` ըստ վերադասության,

թ) Կազմակերպության մարմնի, այդ թվում բարձրագույն մարմնի որոշումները վիճարկել դատական կարգով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,

ժ) անարգել դուրս գալ Կազմակերպության շարքերից:

3.8. Կազմակերպության անդամը պարտավոր է.

ա) սահմանված չափով և կարգով մուծել  անդամավճար,

բ) մասնակցել և աջակցել Կազմակերպության գործունեությանը,

գ) իր գործունեությամբ և վարքով բարձր պահել Կազմակերպության հեղինակությունը, առանց Կազմակերպության իրավասու մարմնի կողմից տրված լիազորագրի հանդես չգալ կազմակերպության անունից,

դ) գործել սույն կանոնադրությանը համապատասխան, կատարել Կազմակերպության կանոնադրական պահանջները, Կազմակերպության ղեկավար մարմինների որոշումները:

3.9. Կազմակերպությունը կարող է ունենալ Կազմակերպության նախագահին կից գործող խորհրդի պատվավոր անդամներ, այդպիսիք կարող են լինել Կազմակերպության գործունեությանը, ինչպես նաև Կազմակերպության նպատակներին համապատասխան ոլորտներում մեծ ավանդ ունեցած անձինք: Պատվավոր անդամի կոչումը շնորհվում է Կազմակերպության նախագահի որոշմամբ:

3.10. Կազմակերպության հիմնադիրներն ու անդամները Կազմակերպության ունեցվածքի մեջ չունեն բաժնի իրավունք:

3.11. Կազմակերպության նախագահը Կազմակերպության անդամների նկատմամբ կարող է կիրառել ինչպես խրախուսանքի միջոցներ (պատվոգիր, հուշանվեր, դրամական պարգևատրում, տարվա լավագույն անդամի կոչման շնորհում), այնպես էլ տույժի միջոցներ (նկատողություն, Կազմակերպության անդամությունից զրկում)` Կազմակերպության կանոնադրական դրույթների խախտումների դեպքում: Կազմակերպության անդամների նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելու կարգը սահմանվում է Կազմակերպության նախագահի կողմից:

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

4.1. Կազմակերպության կառավարման կառուցվածքն է` համաժողովը, վարչությունը և նախագահը:
4.2. Կազմակերպության բարձրագույն մարմինը նրա անդամների համաժողովն է, որին պատկանում է Կազմակերպության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը::

4.3. Կազմակերպության ղեկավար մարմինների անդամ կարող են դառնալ 18 տարին լրացած անձինք:
4.4.Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Կազմակերպության համաժողովի կողմից: Համաժողովը յուրաքանչյուր ժողովում նշանակում է անկախ աուդիտ կամ վերահաստատում է նախկին նշանակումը, կամ մասնակիցներից ընտրում է վերահսկիչ հանձնախումբ` տալով նրանց հստակ հանձնարարականներ և օժտում է համապատասխան լիազորություններով:

4.5. Կազմակերպության համաժողովը գումարվում է երկու տարին մեկ անգամ` կազմակերպության նախագահի կողմից: Համաժողովը հրավիրվում է անդամների կամ ընտրված պատվիրակների համատեղ հավաքի ձևով կամ եթե դա հնարավոր չէ, ապա հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ կազմելով համապատասխան արձանագրություն:

4.6. Կազմակերպության արտահերթ համաժողով գումարվում է կազմակերպության անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի պատճառաբանված որոշման դեպքում, ոչ ուշ, քան 14 օրացուցային օրվա ընթացքում` կազմակերպության նախագահի կողմից: Արտահերթ համաժողովները հրավիրվում են հրավիրողի օրակարգով:

4.7. Կազմակերպության համաժողովը.

ա) հաստատում է Կազմակերպության կանոնադրությունը, կատարում է փոփոխություններ և լրացումներ դրանում և (կամ) հաստատում է նոր կանոնադրությունը,

բ) որոշում է   կազմակերպության վարչության թվաքանակը, երկու տարի ժամկետով ընտրում է կազմակերպության վարչության անդամներին, փոփոխում է վարչության կազմը, վաղաժամկետ դադարեցնում է վարչության անդամների լիազորությունները,

գ) երկու տարի ժամկետով ընտրում է Կազմակերպության նախագահ, որն ի պաշտոնե մտնում է վարչության կազմի մեջ և նախագահում է այն, վաղաժամկետ դադարեցնում է նրա լիազորությունները,

դ) քննարկում և հաստատում է Կազմակերպության վարչության  և  նախագահի հաշվետվությունները, հաստատում է Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները,

ե) ընդունում է Կազմակերպության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումները, հաստատում է Կազմակերպության փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը, բացառությամբ դատարանի վճռով վերակազմակերպումից և լուծարումից:

զ) Կազմակերպության համաժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե կազմակերպության համաժողովին մասնակցում են Կազմակերպության բոլոր անդամների կամ համաժողովի պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին: Օրենքով և սույն կանոնադրությամբ Կազմակերպության բարձրագույն մարմնի (համաժողովի) բացառիկ իրավասությանը ենթակա հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են, եթե կողմ են քվեարկել Կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների թվի կեսից ավելին: Մնացած հարցերով որոշումներն ընդունվում են համաժողովին մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:

4.8. Կազմակերպության վարչությունը.

ա) նախապատրաստում է կազմակերպության համաժողովները, սահմանում է կազմակերպության համաժողովի պատվիրակների քվոտան ըստ կազմակերպության անդամների թվի, կազմակերպության համաժողովի գումարման օրվանից առնվազն երեսուն օր առաջ կազմակերպում է կազմակերպության համաժողովի պատվիրակների ընտրությունը,

բ) սահմանում և նախապատրաստում է կազմակերպության համաժողովի օրակարգը,

գ) Կազմակերպության համաժողովի և նախագահի քննարկմանն է ներկայացնում Կազմակերպության գործունեության և ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ, գործնական ծրագրեր,

դ) որոշումներ է ընդունում կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ` ներկայացուցչություններ և մասնաճյուղեր, ինչպես նաև հիմնարկներ, հանձնաժողովներ, բաժիններ,

ակումբներ, աշխատանքային խմբեր ստեղծելու և լուծարելու մասին, հաստատում է դրանց կանոնադրությունները, կանոնակարգերը և աշխատակարգերը, որոնք չեն կարող հակասել սույն կանոնադրությանը, նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարներին տալիս է լիազորագրեր,

ե) որոշում է կայացնում տնտեսական ընկերություններ ստեղծելու կամ դրանցում մասնակցելու վերաբերյալ,

զ) որոշում է կայացնում հիմնադրամներ ստեղծելու վերաբերյալ,

է) որոշում է կայացնում ոչ առևտրային իրավաբանական անձանց միություններ հիմնադրելու և այդ միություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, կազմակերպության անդամակցելու վերաբերյալ,

ը) ստեղծում է մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ, որոնք կազմակերպության ղեկավար մարմիններ չեն, պարտադիր կատարման ենթակա որոշումներ չեն կարող ընդունել, խորհրդատվական բնույթ ունեն և ստեղծվում են տվյալ ոլորտում խնդիրների ուսումնասիրման և վարչությանը համապատասխան առաջարկներ ներկայացնելու համար,

թ) նշանակում է մշտական և ժամանակավոր հանձնաժողովների նախագահներին` կազմակերպության նախագահի ներկայացմամբ:

4.9. Կազմակերպության վարչության նիստը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են վարչության անդամների ընդհանուր թվի առնվազն 1/2-ը: Որոշումներն ընդունվում են կազմակերպության վարչության նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է: Վարչության նախագահի մասնակցությունը նիստին պարտադիր է: Վերջինիս բացակայությամբ վարչության կողմից ընդունված որոշումներն անվավեր են, եթե Կազմակերպության նախագահը նիստերի վարումը չի լիազորել այլ անձի:

4.10. Կազմակերպության վարչությունը իր հերթական նիստերը հրավիրում է վեց ամիսը մեկ անգամ: Կազմակերպության վարչության արտահերթ նիստ կարող է հրավիրվել վարչության անդամների

 ընդհանուր թվի առնվազն 2/3-ի, Կազմակերպության անդամների 1/5-ի գրավոր պահանջով կազմակերպության նախագահի կողմից կամ կազմակերպության նախագահի կողմից անմիջականորեն: Կարող են հրավիրվել վարչության ընդլայնված նիստեր` կազմակերպության այլ անդամների մասնակցությամբ:

4.11. Մինչև Կազմակերպության վարչության ձևավորումը կամ վերջինիս կողմից, որևէ հիմքով, իր գործառույթների իրականացման անհնարինության դեպքում, վարչության լիազորությունները, ամբողջ ծավալով, իրականացնում է Կազմակերպության նախագահը:

4.12. Կազմակերպության նախագահը.

ա) ղեկավարում է Կազմակերպության և Կազմակերպության վարչության աշխատանքները, իրականացնում է կազմակերպության ընթացիք ֆինանսական գործունեությունը,

բ) ապահովում է Կազմակերպության համաժողովի և վարչության ընդունած որոշումների և հանձնարարականների կատարումը, իր իրավասության սահմաններում ընդունում է որոշումներ և ստորագրում է հրամաններ, կարգադրություններ ու այլ անհրաժեշտ փաստաթղթեր,

գ) սահմանում է Կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը, դրույքաչափերը և Կազմակերպության աշխատակազմի կանոնակարգը, որը չի կարող հակասել սույն կանոնադրությանը,
դ) աշխատանքի է ընդունում և ազատում է աշխատանքից Կազմակերպության աշխատակազմի հաստիքային և պայմանագրային աշխատողներին,

ե) Կազմակերպության համաժողովին հաշվետվություն է ներկայացնում Կազմակերպության վարչության և իր  գործունեության մասին,

զ) որոշումներ է կայացնում Կազմակերպության գործունեության բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ Կազմակերպության համաժողովի և վարչության իրավասությանը պատկանող հարցերից,
է) Կազմակերպության անունից գործում է առանց լիազորագրի, տնօրինում է Կազմակերպության գույքն ու դրամական միջոցները (այդ թվում դրամաշնորհային միջոցներն ու անդամավճարների ֆոնդը), տալիս է լիազորագրեր, բանկային հիմնարկներում բացում է հաշվարկային, ընթացիկ և այլ հաշիվներ, Կազմակերպության անունից վարում է բանակցություններ, կնքում պայմանագրեր և համաձայնագրեր, ստորագրում Կազմակերպության համաժողովի և վարչության ընդունած փաստաթղթերը,
ը) նախագահում է Կազմակերպության համաժողովի և վարչության նիստերը, նիստերի նախագահումը կարող է լիազորել Կազմակերպության անդամ այլ անձի,

թ) հրավիրում և գումարում է Կազմակերպության համաժողովի ու վարչության հերթական և արտահերթ նիստեր,

ժ) որոշում է ընդունում ցանկացած տեսակի և քանակի գույք ձեռք բերելու, տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, այդ թվում օտարելու և դուրս գրելու վերաբերյալ,
ի) որոշում է կայացնում Կազմակերպությանն անդամագրելու և անդամությունից հեռացնելու վերաբերյալ: Որոշում է մուտքավճարների, անդամավճարների չափերը և դրանց գանձման կարգը, սահմանում է Կազմակերպության անդամների հաշվառում վարելու կարգը և պայմանները, ինչպես նաև Կազմակերպության անդամների նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելու կարգը,
լ) հաստատում է Կազմակերպության հիմնական միջոցառումների և աշխատանքների տարեկան պլանները, ծրագրերը (այդ թվում դրամաշնորհային ծրագրերը) և հսկում դրանց կատարման ընթացքը) սահմանում է Կազմակերպության ղեկավար մարմիններում ընդգրկված անձանց Կազմակերպության կողմից վարձատրության կարգը,

խ) իրականացնում է  Կազմակերպության համաժողովի և վարչության կողմից իր վրա դրված այլ լիազորություններ,

4.13. Կազմակերպության գործունեության ընթացքում օրենքով և սույն կանոնադրությամբ բարձրագույն մարմնի բացառիկ իրավասությանը չվերապահված և սույն կանոնադրությամբ չկարգավորված ցանկացած հարց լուծվում է նախագահի կողմից:

4.14. Կազմակերպության նախագահը ստանձնում է Կամզակերպության վարչության լիազորությունների իրականացումը կանոնադրության 4.11. կետով սահմանված հիմքով:

4.15. Անհրաժեշտության դեպքում նախագահը նշանակում է Կազմակերպության գործադիր տնօրեն` Կազմակերպության առօրյա աշխատանքները կազմակերպելու համար, որը գործում է կազմակերպության նախագահի գրավոր լիազորագրի կամ հանձնարարականի հիման վրա և հաշվետու է բացառապես Կազմակերպության նախագահին:

4.16. Անհրաժեշտության դեպքում նախագահը նշանակում է Կազմակերպության փոխնախագահ (ներ), որը կատարում է կազմակերպության նախագահի կողմից իր վրա դրված առանձին լիազորությունները, կազմակերպության նախագահի հանձնարարությամբ, նրա բացակայության ընթացքում, կատարում է կազմակերպության նախագահի պարտականությունները:

4.17. Անհրաժեշտության դեպքում նախագահը նշանակում է Կազմակերպության  պատասխանատու քարտուղար, որը արձանագրում է կազմակերպության համաժողովի ու վարչության նիստերը և ստորագրում է այն, տնօրինում է կազմակերպության արխիվը և կատարում է կազմակերպության նախագահի կողմից իր վրա դրված առանձին լիազորությունները:

4.18. Նախագահը, իր լիազորությունների արդյունավետ իրականացման համար, կարող է ստեղծել իրեն կից գործող խորհրդատվական մարմին` խորհուրդ,սահմանել դրա կազմը, նշանակել անդամներին, սահմանել խորհրդի գործունեության կարգը, լիազորությունների շրջանակը: Խորհուրդը Կազմակերպության կառավարման մարմին չէ, պարտադիր կատարման ենթակա որոշումներ չի ընդունում, հաշվետու է միայն Կազմակերպության նախագահին, գործում է վերջինիս ցուցումներին համապատասխան:

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

5.1. Կազմակերպության նյութական և դրամական միջոցները գոյանում են մուտքավճարներից, անդամավճարներից, տնտեսական ընկերությունների, տեղական, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների, անհատ քաղաքացիների կողմից ստացվող դրամաշնորհներից և նվիրատվություններից, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

5.2. Կազմակերպությանը սեփականության իրավունքով կարող են պատկանել ՀՀ օրենսդրությամբ չարգելված սեփականության իրավունքի ցանկացած օբյեկտներ: Կազմակերպությանը պատկանող գույքը օգտագործվում է իր կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար:
5.3. Կազմակերպության ղեկավար մարմիններում ընդգրկված անձինք Կազմակերպության կողմից կարող են վարձատրվել Կազմակերպության նախագահի կողմից սահմանված կարգով:

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

6.1. Կազմակերպության վերակազմակերպումն ու լուծարումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.2. Կազմակերպությունը կարող է լուծարվել իր համաժողովի կամ դատարանի որոշմամբ:
6.3. Լուծարումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով :
6.4. Կազմակերպության լուծարման դեպքում լուծարման հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց և պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, լուծարման մասին որոշում կայացրած մարմնի կողմից սահմանված կարգով, օգտագործում է կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման նպատակով, դրա անհնարինության դեպքում այն փոխանցվում է պետական բյուջե, իսկ վեճի առկայության դեպքում հարցը լուծվում է դատարանի կողմից:

Leave a comment

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>